‘The Times. Ռուսաստանը չի տեսնի «Կարապի լճի» գեյ-տարբերակը’

874

Բրիտանական թատրոնի և բալետի արտիստները զգուշանում են մշակութային փոխանակման ծրագրի շրջանակներում Ռուսաստան մեկնելուց: Ռուսաստանում նրանք կարող են հոմոֆոբների հարձակման զոհը դառնալ, պնդում է The Times-ը:

Մեթյու Բորնը՝ Մեծ Բրիտանիայի ամենաանվանի պարուսույցներից մեկը, պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ երբեք Ռուսաստան չի տանի իր հայտնի «Կարապի լիճը» բալետը, ավելի ճիշտ՝ դասական բեմադրության գեյ-տարբերակը, քանի որ անհանգստանում է իր պարախմբի անվտանգության համար:

«Մենք արդեն Ռուսաստանում գեյ-թեմայով բեմադրություններ արել ենք, բայց այն ժամանակ դա ոչ ոք չէր նկատում: Այժմ դա խնդիր է դարձել: «Կարապի լիճը» Ռուսաստան չի գնա: Ռուսները ետ են գլորվում: Նրանք համասեռականությունը հավասարեցնում են մանկապղծությանը: Չեմ կարծում, թե ինձ այնտեղ ջերմ ընդունելություն է սպասվում, և ես վստահ չեմ, որ կապահովվի իմ խմբի անվտանգությունը», -ասել է Մեթյու Բորնը:

2014 թվականը հայտարարվել է Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև մշակութային փոխանակման տարի: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բեկենբաուեր. Բրազիլիայի հավաքականը պետք է վերանայի իր խաղի փիլիսոփայությունը’
Հաջորդ հոդվածը‘Մհեր Արշակյան. Արտագաղթելու մուննաթը’