‘The Washungton Post-ը հրապարակել է 1941 թ. ռեպորտաժը Պերլ Հարբորից ‘

884

The Washungton Post թերթը հրապարակել է  1941 թ. դեկտեմբերի 7-ին Պերլ Հարբորում ամերիկյան ռազմածովային բազայի վրա հարձակման վերաբերյալ 71 տարի առաջ գրված հոդվածը: Հեղինակը՝ Honolulu Star-Bulletin թերթի լրագրողուհի Բեթի Մաքինթոշը, այն գրել է Հավայան կղզիներում ԱՄՆ ռազմածովային բազայի վրա ճապոնացիների հարձակումից մեկ շաբաթ անց, սակայն թերթի խմբագրությունն այն մերժել է հրապարակել՝ չափազանց նատուրալիստական նկարագրությունների պատճառով: Հոդվածում Մաքինթոշը  նկարագրում է Պերլ Հարբորի ռմբակոծությունները, քաղաքի ավերածությունը, ինչպես նաև պատմում է իր այցերի մասին դիահերձարան:

Այժմ Բեթի Մաքինթոշը 91 տարեկան է:

Այս տարի՝ ավելի վաղ, Associated Press գործակալությունը հիշել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված մեկ այլ պատմություն և 1945 թ. աշխատանքից ազատելու համար ներողություն էր խնդրել լրագրող  Էդվարդ Քենեդիից, որն առաջին թղթակիցն էր, որը հաղորդել էր նացիստական Գերմանիայի դեմ դաշնակից ուժերի հաղթանակի լուրը, սակայն դա արել էր ՝շրջանցելով ռազմական հրամանատարության սահմանած էմբարգոն: Ամերիկյան մի խումբ լրագրողներ նույնիսկ առաջարկել են Քենեդիին հետմահու ներկայացնել Պուլիտցերյան մրցանակի (ամերիկյան ամենահեղինակավոր մրցանակներից, որ տրվում է գրականության, լրագրության, երեժշտության և թատրոնի ասպարեզներում հասած հաջողության համար):

Նախորդ հոդվածը‘Ֆեդերերն ու Ցոնգան մրցակցում են թրաշվելու գործում. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ժամանել է Թուրքիա’