‘Time-ի «Տարվա մարդ» քվեարկությունում առջևում է Կիմ Չեն Ինը’

839

Ամերիկյան Time ամսագրի օնլայն-քվեարկությունում ամենաշատ ձայներ ստացել էհյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինը: Նա զգալիորեն առաջ է անցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից, Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադից և Youtube-ում սենսացիա բարձրացրած  հարավկորեացի երգիչ Psy-ից: «Տարվա մարդը» վերջնականապես կհայտարարվի դեկտեմբերի 14-ին, իսկ քվեարկությունը կավարտվի դրանից երկու օր առաջ:

Արդեն հիմա Կիմ Չեն Ինը 1,56 միլիոնից ավելի ձայն է ստացել, այն դեպքում, երբ  Օբամայի օգտին քվեարկել է ընդամենը 60 հազար հոգի: Կիմ Չեն Ինին հետևում է Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին՝ 343 հազար ձայնով:

Կիմ Չեն Ինը, որը, ենթադրաբար, մոտավորապես 30 տարեկան է, ԿԺԴՀ-ի առաջնորդն է դարձել 2011 թ. դեկտեմբերին  հոր՝ Կիմ Չեն Իրի մահվանից հետո: Նրա պաշտոնավարման ընթացքում արմատական բարեփոխումներ չեն եղել, սակայն փոփոխությունների պատրանք կա. օրինակ՝ էստրադայում մինի-զգեստներով երգչուհիներ են հայտնվել, իսկ երիտասարդ և եռանդուն առաջնորդն էլ հանրությանը ներկայանում է իր գեղեցկուհի կնոջ՝ նախկին էստրադային երգչուհու ուղեկցությամբ: 

Նախորդ հոդվածը‘Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է. Մի շարք միջոցառումներ Երևանում’
Հաջորդ հոդվածը‘Շաբաթվա 10 լավագույն գոլերը’