Times․ «Մեմորիալի» փակումը սարսափելի ազդանշան է աշխարհին

220

Սովետական ռեժիմի քննադատներին լռեցնելուԿրեմլի փորձը գրոհ է ոչ միայն անցյալի, այլև ապագայի վրա, գրում է Times-ի թղթակից Էդուարդ Լուկասը։

Մանրակրկիտ կերպով փաստաթղթավորելով ԳՈՒԼԱԳ-ի կալանավորների պատմությունները՝ «Մեմորիալը» ավելին էր, քան սոսկ պատմական հետազոտություններով զբաղվող  կազմակերպութուն։ Այն ներկայացնում էր Ռուսաստանում մնացած քաղաքացիական գիտակցության մի մասը։

Սովետական ռեժիմը տաբու էր դրել հալածանքների թեմայի վրա՝ մատնագրերի, ցուցադրական դատավարությունների, հարցաքննությունների և աքսորների, կտտանքների և զանգվածային մահապատիժների մասին խոսվում էր շշուկով կամ ընդհանրապես չէր խոսվում։

Հանցագործությունների ժամանակագրությունը կազմելով՝ «Մեմորիալը» մերկացնում էր սուտը և մարմնավորում 1980-ականների վերջի-1990-ականների հույսերը, թե այնպիսի երկիր կլինի, որն իր տառապալի անցյալն ուսերին առած` խաղաղ կապրի հարևանների հետ։

«Այժմ այդ հույսերը մեռան»,- գրում է Times-ի մեկնաբանը։ «Մեմորիալի» լուծարումը վերականգնում է այդ թեմայի վրա դրված տաբուն։

ՌԴ դատախազությունը որոշել է, որ «Մեմորիալը» ԽՍՀՄ-ի՝ որպես ահաբեկչական պետության կեղծ կերպար է ստեղծում։ «Խորհրդային իշխանության հանցագործություններն արդարացնելը սարսափելի ազդանշան է բոլոր երկրների այն մարդկանց համար, որոնք տուժել են դրանցից։ Փաստորեն, նրանք ասում են՝ մենք չենք զղջում այն ամենի համար, ինչ արել ենք, և մենք կարող ենք դա նորից անել»,- եզրակացնում է Times-ի թղթակիցը։

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյանի ամանորյա շնորհավորանքն Արցախի ժողովրդին. 1991թ.
Հաջորդ հոդվածըԿորոնավիրուս․ Նոր սահմանափակումներ Եվրոպայում