Times․ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի Sea King ուղղաթիռներ

351

Մեծ Բրիտանիայի իշխանությունները Կիևին կփոխանցեն Sea King երեք ուղղաթիռ։

Այդ մասին չորեքշաբթի տեղեկացրել է The Times թերթը՝ հղում անելով Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլլեսին։

Թերթի տվյալներով՝ դա Միացյալ Թագավորության կողմից Ուկրաինային օդաչուներով թռչող սարքերի առաջին մատակարարումն է։ Ուղղաթիռները, որոնցից մեկն արդեն Ուկրաինայում է, Կիևին տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթի մասն են կազմում։

Լոնդոնը Ուկրաինայի ԶՈՒ-ին նաև 10 հազար հրետանային արկ կտրամադրի։

Պարբերականը նշում է, որ ուկրաինացի զինվորականները  ուղղաթիռները վարելու վեցշաբաթյա ուսուցում են անցել։ Ընդհանուր առմամբ՝ բրիտանացիները ուսուցանել են ուկրաինական 10 անձնակազմ։

Sea King ուղղաթիռները կարող են օգտագործվել ինչպես որոնողական- փրկարարական, այնպես էլ հետախուզական գործողություններում։ Ադ մոդելը լայնորեն օգտագործվել է Ֆոլքլենդյան պատերազմի ժամանակ, Պարսից ծոցի պատերազմում, Բալկանյան հակամարտությունում և Իրաքի պատերազմում։ Ներկայումս այդ ուղղաթիռները չեն արտադրվում, սակայն մեկ ուղղաթիռի արժեքը կազմում է մոտավորապես 5 մլն եվրո կամ 6 մլն դոլար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԴումայում առաջարկվել է անցանկալի և ծայրահեղական ճանաչել արտասհմանյան 30 ՀԿ-ների աշխատանքը
Հաջորդ հոդվածըՈՒԱԾ-ը եկեղեցիներում «ռուսաստանամետ գրականություն» է հայտնաբերել