‘Times. Աֆորիզմների Օքսֆորդյան բառարանը համալրվել է Սթիվ Ջոբսի և Լեդի Գագայի ասույթներով’

1003

Աֆորիզմների Օքսֆորդյան բառարանում ավելացվել են Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի և երգչուհի Լեդի Գագայի ասույթները, գրում է The Times-ը: Ընդհանուր առմամբ՝ բառարանի նոր տարբերակը համալրվել է 700 աֆորիզմով:

Մասնավորապես, այնտեղ ընդգրկվել է Ջոբսի հանրահայտ արտահայտությունը, որը նա արել է 1982 թվականին. «Ավելի լավ է ծովահեն լինել, քան ծառայել նավատորմում»:

Ինչ վերաբերում է Լեդի Գագային, ապա բառարանը կազմողներն ընտրել են նրա հետեւյալ արտահայտությունը. «Ես ընդամենը փորձում եմ աշխարհը փոխել ամեն անգամ մի ավազահատիկի չափով»:

Բառարանում տեղ են գտել նաև Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնի, գրող Հարփեր Լիի, բանաստեղծ Ռոբերտ Բերնսի և իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայի ասույթները:

Աֆորիզմների Օքսֆորդյան բառարանն առաջին անգամ հրատարակվել է 1941 թ.: Այս պահին գրքի վերջին հրատարակությունը պարունակում է  3 700 մարդու 200 հազար ասույթ: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՎԶԵԲ. Պատժամիջոցները կդառնան լճացման և արժեզրկման պատճառ Ռուսաստանում’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանին ուղեկցող ճանապարհային ոստիկանները վթարի են ենթարկվել’