‘Times. Բրիտանական համալսարանում ապագա լրտեսներ պատրաստելու ծրագիր կմտցվի’

3400

Բուկինգհեմյան համալսարանի ուսանողները եկող տարվանից հնարավորություն կունենան դառնալու միջազգային լրտեսության բակալավրներ: Ինչպես հաղորդում է The Times-ը, բրիտանական բուհը մտադիր է, ի պատասխան բրիտանական հատուկ ծառայությունների՝ իր ապագա աշխատակիցներին ներկայացվող աճող ու փոփոխվող պահանջների՝   շրջանավարտներ պատրաստել «անվտանգություն, հետախուզություն և կիբեռսպառնալիքներ» մասնագիտությամբ:

Պարբերականը նշում է, որ երկար տարիների ընթացքում բրիտանական հետախուզության համար ուսուցումն անցկացվում էր Քեմբրիջի համալսարանում, որտեղ պատմություն և միջազգային հարաբերություններ ուսումնասիրող տաղանդավոր և ազնվատոհմ ուսանողներին ինչ-որ մի պահի դիմում էին՝ թագին ծառայելու առաջարկով: Սակայն, ինչպես ենթադրում է նոր համալսարանական ծրագրի հեղինակ Ջուլիան Ռիչարդսը, «դասական» լրտեսական կրթությունը քաղաքացիական համալսարաններում այսօր բավարար հմտություններ չի տալիս՝ ՄԻ-6 –ում աշխատելու համար:

Թերթը նաև ընդգծում է, որ բրիտանական հետախուզության և հակահետախուզության աշխատանքի  արդիական մեթոդներին ծրագրի ունկնդիրները կծանոթանան միայն այն դեպքում, եթե նրանց իսկապես հրավիրեն աշխատելու հատուկ ծառայություններում: Համալսարանական պատերի ներսում կարող են պատմել միայն այն մասին, ինչը պետական գաղտնիք չի պարունակում՝ լրտեսության պատմություն ու տեսություն, այն դերը, որ լրտեսները կատարում են դիվանագիտական ոլորտում, գատնիության պահպանում և այլն:

Փոխանցում է tass.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Էկվադորի նախագահը Մադուրոյին կոչ է անում խոստովանել, որ իր երկրում լուրջ ճգնաժամ կա’
Հաջորդ հոդվածը‘Առաջնորդվելով մարդասիրական սկզբունքներով. Թուրքիայի անչափահաս քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է’