‘Times. Լրագրող Ֆոուլիի մահապատիժը, հնարավոր է, բեմադրված էր’

1030

Ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի մահապատժի տեսագրությունը կարող էր բեմադրված լինել, գրում է The Times-ը՝ հղում անելով քրեագիտական փարձաքննության տվյալներին: Տեսաերիզում մահապատիժն իրականացնում է, ենթադրաբար, բրիտանացի ջիհադիստ, սակայն փորձագետներից ոմանց կարծիքով՝ Ֆոուլիին մահապատժի են ենթարկել կադրից դուրս:

Ֆոուլիի մահապատիժը լոնդոնյան առոգանություն ունեցող մարդու ձեռքով քարոզչական հզոր գործիք ծառայեց «Իսլամական պետություն» խմբավորման համար, սակայն այժմ վարկածներ են ի հայտ եկել, թե բրիտանացին կարող էր նաև «դրածո» լինել, ասվում է թերթի հոդվածում: «Կարծում եմ՝ դա բեմադրություն էր: Ինձ թվում է՝ մահապատիժը կարող էր ի կատար ածվել տեսախցիկն անջատելուց հետո»,- հայտարարել է փորձագետներից մեկը:

Ինչպես նշում է The Telegraph-ը, տեսագրության վերլուծությամբ զբաղվել է դատաբժշկական փորձաքննությունների մեջ մասանգիտացած միջազգային մի ընկերություն, որը համագործակցում է Բրիտանիայի ոստիկանության բոլոր բաժինների հետ, և որի անունը, բնականաբար, չի հաղորդվում: Փոխանցել է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ-ը Կարեն Պետրոսյանի հարցով դիմել է ՄԱԿ-ի հանձնակատարին’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանը, մի խումբ անձանց հետ, բռնության զուգորդմամբ խուլիգանություն է կատարել’