‘
«Արսենալ»-ի պաշտպան Շտեֆան Լիխտշտայները մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից: Այս մասին տեղեկացնում է TMW-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «զինագործներ»-ը մտադիր չեն նոր պայմանագիր առաջարկել խաղացողին: Հաղորդվում է, որ նա, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Բունդեսլիգայում:
Հիշեցնենք, որ 35-ամյա ֆուտբոլիստը 2018 թվականից էր հանդես գալիս լոնդոնյան ակումբի կազմում:
‘