‘
TNT հեռուստաընկերությունը համացանցում տեղադրել է «Սեղմիր կոճակը» գովազդային շարքի հերթական ցնցող տեսահոլովակը, որն արագ տարածվել է համացանցում:
Flash-Mob փողոցային ակցիայի սկզբունքով նկարահանված տեսահոլովակը կոչվում է «Ամենօրյա ողբերգության քո չափաբաժինը»: Անցորդները, իրենք էլ չհասկանալով դա, հայտնվում են խաղարկված աղետի կիզակետում և միայն վերջում, չգիտես որտեղից հայտնված գովազդային պաստառից տեղեկանում են, որ վերջին 10 րոպեների ընթացքում իրենց ապրած ցնցումները ընդամենը «վատ երազ էին»:
‘