‘TOP-15.Աշխարհի ամենաթանկարժեք ու ամենաեկամտաբեր ակումբները՝ «Ռեալից» մինչև «ՊՍԺ»’

1006

Forbes հանդեսը հերթական անգամ ներկայացրել է աշխարհի ամենաթանկ և ամենաեկամտաբեր ակումբները: Ամենաթանկարժեքը Մադրիդի «Ռեալն» է, որըն արժե մոտ 3.5 միլիարդ դոլար: Երկևորդ տեղում «Բարսելոնան» է, իսկ երրորդում՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»…

 1. «Ռեալ Մադրիդ». արժեքը՝ 3 միլիարդ 440 միլիոն դոլար

Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը ոչ միայն հավասարը չունեցավ անցնող տարում մարզական առումով, այլեւ հերթական անգամ հանրահայտ Forbes-ի տվյալներով ճանաչվել է մոլորակի ամենաթանկ և ամենաեկամտաբեր ակումբը: Այս ամենի արդյունքում է հաջողվում «Արքայական ակումբին» տրանսֆերային շուկայում ծախսել այնքան, որքան անհրաժեշտ է լավագույններին ձեռք բերելու համար: Անցած ամռանը Անչելոտիի գլխավորած թիմը միայն 80 միլիոն եվրոյով ձեռք բերեց Խամես Ռոդրիգեսին, 30 միլիոն վճարեց Տոնի Կրոսի և 10 միլիոն Կեյլոև Նավասին ձեռք բերելու համար:

2. «Բարսելոնա». արժեքը՝ 3.2 միլիարդ դոլար

Կատալոնական ակումբը միայն վերջին տասնամյակում կարողացել է իր եկամուտների չափն ավելացնել երեք անգամ: Նվաճած տիտղոսների եւ ֆինանսական ճկուն քաղաքականություն վարելու արդյունքում «Բարսելոնան», ըստ Forbes հանդեսի, աշխարհում երկրորդ ամենաթանկ և եկամտաբեր ակումբն է:  

3. «Մանչեսթեր Յունայթեդ». արժեքը՝ 2.81 միլիարդ դոլար

Անգլիական ակումբը վերջին տարիներին զգալիորեն զիջել է իր դիրքերը: Անցած տարվա նոյեմբերին ակումբը հայտարարեց զգալի կորուստների մասին, դե իսկ 2014-ի սկզբին դրանք ավելի շատացան:

4. «Բավարիա» Մյունխեն. արժեքը՝  1,85 միլիարդ դոլար

Մյունխենյան ակումբի աշխատանքը ֆինանսական տեսանկյունից կարող է լավ օրինակ ծառայել մնացած բոլոր ակումբների համար: Ավելի քան 20 տարի գերմանական ակումբը կորուտսներ չի կրում և յուրաքանչյուր տարում հայտարարում է եկամուտների մասին: «Բավարիան» վարած քաղաքականության արդյունքում սեփական «Ալիանս արենայի» միակ սեփականտերն է, որը զգալի եկամուտներ է ապահովում ակումբին: Ներկա պահին Գվարդիոլայի ղեկաված թիմը ոչ մի խնդիր չունի ո՛չ մարզական, ո՛չ էլ ֆինանսական առումով:

5. «Արսենալ» Լոնդոն. արժեքը՝  1.33 միլիարդ դոլար

Լոնդոնյան ակումբն աշխարհի լավագույն թիմերից է, որը ֆինանսական տեսանկյունից վարում է ճկուն քաղաքականություն, որն էլ ապահովում է զգալի եկամուտներ: «Էմիրեյթս» մարզադաշտի կառուցումից հետո, որը ներկա պահին նշանակալի գումարներ է բերում «Արսենալին», ակումբը կենտրոնացել է այլ խնդիրների լուծման վրա: «Զինագործները» նոր պայմանագիր են ստորագրել «Puma»-ի հետ, որը տարեկան 40 միլիոնի ներդրում է կատարում ակումբում:  

6. «Չելսի» Լոնդոն. արժեքը՝ 868 միլիոն դոլար

Անգլիական ակումբներից, որը թերեւս միայն ֆինանսական կորուստներ էր կրում: Միայն վերջին տարում լոնդոնյան ակումբը հայտարարեց 18 միլիոն ֆունտ ստերլինգ եկամուտ ապահովելու մասին:

7. «Մանչեսթեր Սիթի». արժեքը՝ 863 միլիոն դոլար

Շեյխ Մանսուրի կողմից ակումբը ձեռք բերելուց հետո մանչեսթերյան ակումբը քայլ առ քայլ բարձրանում է ինչպես մարզական, այնպես էլ ֆինանսական առումով:

8. «Միլան». արժեքը՝ 856 միլիոն դոլար

Միլանյան ակումբը վերջին տարիներին ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնած: Պատահական չէ, որ ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին պատրաստվում էր վաճառել ակումբի բաժնետոմսերի 30 տոկոսը արտասահմանցի ինվեստորներին, որպեսզի վերջիններիս ներդրումների հաշվին, վերջապես, կառուցվի ակումբի նոր մարզադաշտը:

9. «Յուվենտուս». արժեքը՝ 850 միլիոն դոլար

Վերջին երեք մրցաշրջաններում թուրինյան ակումբը հաղթեց Սերիա «Ա»-ում եւ 2013 թվականին նվաճեց Իտալիայի սուպերգավաթը: Այդ ընթացքում իտալական ակումբը ապահովեց 85 միլիոն դոլար եկամուտ:

10. «Լիվերպուլ». արժեքը՝ 691 միլիոն դոլար

«Լիվերպուլը» վերջին տարիներին կրկին միացավ ԱՊԼ-ի առաջատար էլիտային եւ դա էր հիմնականում պատճառը, որ ակումբը մեկ տարվա ընթացքում կարողացավ զգալի օգուտներ ստանալ՝  հասցնելով եկամուտի չափը մոտ 10 միլիոն ֆունտի՝ շնորհիվ կնքած հինգ նոր պայմանագրերի:

11. «Բորուսիա» Դորտմունդ. արժեքը՝ 600 միլիոն դոլար

Գերմանական ակումբն երկար ճանապարհ է անցել եւ ներկա պահին 11-րդ տեղում է: 2004 թվականին դորտմունդյան ակումբը սնանկացման եզրին էր, սակայն աստիճանաբար կարողացավ դուրս գալ «ճահճից»: Այդ ընթացքում ակումբի վարած ճիշտ քաղաքականության արդյունքում թիմը երկու անգամ դարձավ Բունդեսլիգայի հաղթող, որին հաջորդեց նաեւ Չեմպիոնների լիգայում ունեցած հաջող ելույթները: Թիմը 2013-ին հասավ մինչեւ ՉԼ-ի եզրափակիչ: Այս ամենի արդյունքում «Բորուսիան» կարողացավ զգալի եկամուտներ ապահովել եւ կայունացնել ակումբի ֆինանսական գործերը:

12. «Շալկե 04». արժեքը՝ 580 միլիոն դոլար

Հելզենկիրխենյան ակումբը, շնորհիվ Coca-Cola-ի հետ կնքած երեք տարվա պայմանագրի, ապահովեց զգալի եկամուտներ: Գերմանական այս ակումբի հաջողության գրավականը համբերությունն ու տարած աշխատանքն է, ինչպես մարզական, այնպես էլ ֆինանսական տեսանկյունից:

13. «Տոտենհեմ». արժեքը՝ 514 միլիոն դոլար

Լոնդոնյան ակումբի զբաղեցրած 7-րդ հորիզոնականը ԱՊԼ-ում ազդեց ակումբի ֆինանսական գործերի վրա: Անցած մայիսին «Տոտենհեմը» հայտարարեց մոտ 5 միլիոն ֆունտ կորուստի մասին: Շուտով ակումբը պատրաստվում է նոր մարզադաշտ կառուցել, որը շահագործման է հանձնվելու 2017 թվականին: Սպասվում է, որ նոր մարզադաշտը կարող է զգալի եկամուտներ բերել ակումբին:

14. «Ինտեր»  Միլան. արժեքը՝ 483 միլիոն դոլար

Մասիմո Մորատին անցած տարի ակումբի բաժնետոմսերի 70 տոկոսը վաճառեց ինդոնեզիացի մագնատ Էրիկ Տոխիրին մոտ 350 միլիոն եվրոյով: Դրանից հետո ակումբի ֆինանսական վիճակը մի փոքր լավացավ, ինչն էլ թույլ տվեց արդեն երկրորդ անգամ հայտնվել Forbes-ի տարվա ամենաթանկ և եկամտաբեր ակումբների ցուցակում:

15. «ՊՍԺ». արժեքը՝ 415 միլիոն դոլար 

Շեյխերի հերթական ձեռքի գործն է ներկայիս «ՊՍԺ»-ն և նրա ֆինանսական վիճակը: Միայն Qatar Tourism Authority-ի ներդրումների արդյունքում փարիզյան ակումբը տարեկան 200 միլիոն դոլար եկամուտ է ապահովում:

 

Նախորդ հոդվածը‘Երվանդ Զախարյան. «Նաիրիտին» փող չկա տալու’
Հաջորդ հոդվածը‘Վան Գալ. «Մեզ համար Անգլիայի չեմպիոն դառնալը մեծ նվաճում կլինի»’