‘Transfermarkt. Ռոնալդուի տրանսֆերի արժեքը շարունակում է նվազել’

1079

Մադրիդի «Ռեալ»-ի 31-ամյա հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի արժեքը շարունակում է նվազել: Այդ մասին հայտնում է Transfermarkt մասնագիտացված կայքը:

Եթե նախորդ տարվա դեկտեմբերին Պորտուգալիայի հավաքականի հարձակվողի տրանսֆերը գնահատվում էր 130 մլն եվրո, ապա փետրվարին այն նվազել է 20 մլն-ով՝ կազմելով 110 մլն:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է 33 հանդիպումների և դարձել 34 գոլի հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Լուիս Սուարես. «Նախանձում եմ Մեսսիի ձախ ոտքին և Նեյմարի պայթուցիկ արագությանը»’
Հաջորդ հոդվածը‘Ռանիերի. «Անգլիայի չեմպիոնի տիտղոսի հավակնորդներ են «Արսենալ»-ն ու «Տոտենհեմ»-ը» ‘