‘Transparency International. Հայաստանը կոռուպցիայի մակարդակով իր դիրքերը չի բարելավել ‘

1110

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության հրապարակած «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ – 2014» զեկույցի համաձայն, Հայաստանը նախորդ տարվա համեմատ իր տեղը աղյուսակում չի բարելավել և շարունակում է 175 երկրների թվում 94-րդ հորիզոնականը կիսել Կոլումբիայի, Եգիպտոսի, Գաբոնի, Լիբայի և Պանամայի հետ։ Թեեւ, կոռուպցիայի ընկալման ցուցիչն անցյալ տարվա համեմատ բարելավվել է 1 միավորով՝ կազմելով 37:

Հարեւան Վրաստանը է 50-֊րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա համեմատ բարձրանալով 5 տեղով: Թուրքիան զբաղեցրել է 64-֊րդ հորիզոնականը՝ 45 միավորով, Ադրբեջանը՝ 126-֊րդ հորիզոնականը՝ 29 միավորով, Ռուսաստանը՝ 136-֊րդը՝ 27 միավորով:

Զեկույցի համաձայն՝ առաջին տեղն այս տարի զբաղեցրել է Դանիան, որի կոռուպցիայի ընկալման ցուցիչը կազմել է 92 միավոր։ Երկրորդ հորիզոնականում Նոր Զելանդիան է՝ 91 միավորով, երրորդ տեղում՝ Ֆինլանդիան՝ 89 միավորով։ Հյուսիսային Կորեան եւ Սոմալին կիսել են վերջին տեղերը:

Ընդհանրապես,  հանրային հատվածի կոռուպմացվածության մակարդակն ամբողջ աշխարհում տագնապալի իրավիճակ է պատկերում․ զեկույցում ներկայացված 175 պետություններից ոչ մեկը բարձրագույն միավոր չի ստացել, իսկ երկրների երկու երրորդից ավելին ստացել է 50 միավորից պակաս՝ 0-ից (կոռուպցիայի ամենաբարձր մակարդակ) մինչև 100 (կոռուպցիայի ամենացածր մակարդակ) սանդղակով: 

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը կմասնակցի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 21-րդ նիստին’