Tuttosport. Կոնտեն դադար կվերցնի կարիերայից

399

«Տոտենհեմի» և «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն որոշել է դադար վերցնել մարզչական կարիերայից։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։

Աղբյուրի համաձայն՝ իտալացի մասնագետը «Տոտենհեմից» հեռացվելուց հետո չի շտապի վերադառնալ աշխատանքի և դադար կվերցնի մեկ տարով՝ չնայած «Յուվենտուսի» հետաքրքրությանը։

Նշվում է, որ Կոնտեն ցանկանում է լինել ընտանիքի և սիրելիների շրջապատում իր անձնական կյանքում մի քանի ծանր ցնցումներից հետո: Իտալացին ծանր է տարել իր ընկերներ և նախկին թիմակիցնր Ջան Պիերո Վենտրոնեի և Ջանլուկա Վիալիի մահերը, ինչպես նաև փետրվարի սկզբին վիրահատվել է՝ հեռացնելով լեղապարկը:

Հիշեցնենք, որ Կոնտեն հեռացվել էր «Տոտենհեմից»՝ խաղացողների և լոնդոնյան թիմի ղեկավարության մասին իր հնչեղ հարցազրույցից հետո։

Նախորդ հոդվածըԱմենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
Հաջորդ հոդվածը«Ալ-Հիլալը» պատրաստ է Մեսսիին ռեկորդային պայմանագիր առաջարկել