Twitter-ը կարգելափակի ուրիշ մարդու անվամբ ներկայացող օգտատերերին

161

Իլոն Մասքը խոստացել է, որ կարգելափակի Twitter-ի բոլոր այն ակաունտները, որոնք ներկայանում են այլ անձանց փոխարեն և չեն նշում, որ դա ծաղրանմանակման կայքէջ է։

The Hill-ը նշում է, որ մինչ այդ Twitter-ը արգելափակել է մի քանի հաշիվներ, որոնք օգտագործել են «Իլոն Մասք» անունը և ներկայացել նրա փոխարեն։

Այսպես, Twitter-ի վարչակազմը կիրակի օրը արգելափակել է ավելի քան երկու միլիոն բաժանորդ ունեցող կատակերգակ Քեթի Գրիֆինի կայքէջը՝ այն բանից հետո, երբ նա իր էջում անունը դարձրել էր Իլոն Մասք։

«Նա արգելափակվել է այն բանի համար, որ փորձել է իրեն ներկայացնել մեկ այլ կատակերգակի անվամբ»,- գրել է Մասքը՝ ապա նաև նշելով, որ ուրիշների անվան տակ ներկայացող մարդիկ, որոնք, ընդ որում, չեն նշում, որ իրենք չեն նմանակում նրանց, կարգելափակվեն ընդմիշտ։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըՄինսկը բազմապատկում է խորհրդային դարաշրջանի նվաճումները
Հաջորդ հոդվածըՆԱՏՕ-ում հնարավոր են համարում բանակցությունները