‘Twitter-ը 10 տարեկան է’

947

Twitter-ը նշում է իր հոբելյանը. տասը  տարի առաջ ամերիկացի ծրագրավորող Ջեկ Դորսին գրեց առաջին հաղորդագրությունը Twitter-ում:

Իսկ չորս ամիս անց սոցիալական ցանցում սկսվեց ազատ գրանցումը, այն ներկայացվեց հրապարակավ: Դարսիից բացի՝ նրա վրա աշխատել են Բիզ Սթոունը, Էվան Ուիլյամսը և Նոա Գլասսը:

2007 թ. Twitter-ում առաջին անգամ հայտնվեց # հեշթեգը, որը թույլ է տալիս խմբավորել  տեղեկատվությունն ըստ թեմատիկայի: Դա իսկական հեղափոխություն էր զանգվածային լրատվամիջոցներում:

Շուտով Twitter-ում «նստեցին» քաղաքական գործիչներ ու նշանավոր մարդիկ:

2008 թ. Բարաք Օբաման այն օգտագործեց որպես ԱՄՆ նախագահի պաշտոնում պայքարի քարոզչական հարթակ:  Իսկ 2012 թ. դեկտեմբերին Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը դարձավ Twitter-ում գրանցված առաջին պոնտիֆիկոսը:

Այժմ Twitter-ն ունի ավելի քան 300 միլիոն ակտիվ օգտատեր, որոնք քննարկում  են ամենատարբեր թեմաները ՝ մարզական իրադարձություններ, ահաբեկչական գործողություններ, աղետներ, կինոմրցանակների հանձնում և այլն:

Սակայն օգտատերերի բազայի աճը վերջին շրջանում չափազանց նվազել է՝ հասնելով գրեթե զրոյի, իսկ գովազդային եկամուտները համարյա չեն ավելացնում շահույթը, այնպես որ՝ Twitter-ի ապագան նույնքան լուսավոր չէ, որքան անցյալն էր: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Սահմանադրական հեղաշրջման տեսությունը- 2’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է Գեղամ Գրիգորյանը’