‘Twitter-ում այսուհետ կարելի է հայատառ հեշթեգեր օգտագործել’

812

Twitter միկրոբլոգում այսուհետ կարելի է հայատառ հեշթեգեր օգտագործել: Մինչ այս Twitter-ն արգելում էր դրանց կիրառումը:

Հեշթեգերն առաջին լայն կիրառումը գտան 2007թ.՝ ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում տեղի ունեցած անտառային հրդեհների ժամանակ, երբ Նեյթ Ռիթեր անունով օգտատերն օգտագործեց #sandiegofire հեշթեգը՝ աղետի հետ կապված բոլոր լուրերը ստանալու նպատակով:

Հեշթեգերը սակայն Twitter-ում գրելու միջազգային պրակտիկայի վերածվեցին 2009-2010 թթ.՝ Իրանում անցկացվող նախագահական ընտրությունների ժամանակ: Այդ ընթացքում անգլերեն եւ պարսկերեն հեշթեգերով գրառումները մեծ տարածում գտան Իրանում եւ նրա սահմաններից դուրս:

2009թ. հուլիսի 1-ից Twitter-ը սկսեց բոլոր հեշթեգերը հիպերհղումներով կապել որոնման արդյունքների հետ: Այս մասին տեղեկացնում է itel.am-ը:

Նախորդ հոդվածը‘Պուտինը պարգևատրել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենին ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի հազարավոր հայեր օրենքի խախտմամբ ՀՀ քաղաքացիություն են ստացել’