‘Twitter-ում «թաղել են» Ֆիդել Կաստրոյին’

1014

Ինչպես հաղորդում է The Huffington Post-ը, Twitter սոցիալական ցանցի օգտատերերը Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյին շփոթել են «քլիվլենդյան մոլագար» Արիել Կաստրոյի հետ: Հիշեցնենք, որ վերջինս չորեքշաբթի օրը կախվել էր իր բանտախցում, որտեղ պետք է անցկացներ կյանքի մնացած մասը:

Սակայն Twitter-ի օգտատերերը, մամուլի հրապարակումների վերնագրերում տեսնելով Կաստրո ազգանունը, որոշել են, որ խոսքը Կուբայի առաջնորդի մասին է, և իրենց վերաբերմունքն են արտահայտել նրա նկատմամբ: «Արիել Կաստրոն մեռե՞լ է: Գուցե հիմա՞ մենք վերջապես լավ սիգարներ կունենանք», «Արիել Կաստրոն մեռե՛լ է: Վերջապես Կուբան ժողովրդավարական կդառնա», «Արիել Կաստրոյին մեռած են գտել: Կարծում եմ՝ էդ կոմունիստը սիգարից է խեղդվել: Հիմա պաշտոնապես իմ մորուքն աշխարհի ամենաերկար մորուքն է», «Բոլորը խոսում են այն մասին, որ Արիել Կաստրոն է մեռել, բայց ոչ մեկը չի ասում, թե դա ինչ է նշանակում Կուբայի համար», փոխանցում է mignews.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Երեւանում տոնում են ազգային հավաքականի հաղթանակը. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Այս հաղթանակով բոլորի բերանը փակեցինք (Տեսանյութ)’