‘
Twitter սոցիալական ցանցի անվտանգության բաժինը հայտնել է իր նկատմամբ ուղղված կիբեռհարձակումների մասին՝ դրանք դասելով մի շարք այլ ամերիկյան IT ծառայությունների և մեդիաընկերությունների նկատմամբ իրականացված հարձակումների թվին: Այս մասին հայտնի է դարձեր Twitter սոցիալական ցանցի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունից:
Սոցցանցի տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Բոբ Լորդի խոսքերով՝ նախորդ շաբաթ ընկերությունում տեղեկատվության ստացման նոր մեխանիզմներ են հայտնաբերվել, որոնցից, ամենայն հավանականությամբ, օգտվել են հակերները: Մասնագետներին հաջողվել է վնասազերծել մեկ հարձակում, սակայն նրանք խոստովանում են, որ հակերները, հնարավոր է, 250 հազար օգտատերերի էջերից տեղեկատվոււթյուն ստացած լինեն: Խոսքը, մասնավորապես, օգտատերերի անձնական տվյալների, էլեկտրոնային հասցեների և գաղտնաբառերի մասին է:
Twitter ընկերությունը հայտարարել է, որ վերոհիշյալ հարձակումը եզակի դեպք չի համարում, և ընդգծել, որ այն իրականացվել է հմուտ մասնագետների կողմից:
‘