‘Twitter-ը դատի է տվել ԱՄՆ կառավարությանը՝ պահանջելով բացահայտել լրտեսման մանրամասները’

925

Twitter ընկերությունը երեքշաբթի դատ է հարուցել ընդդեմ ԱՄՆ կառավարության՝ պահանջելով հանել արգելքը ամերիկյան հատուկ ծառայությունների դատական հարցումների վերաբերյալ տեղեկատվության վրայից:

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի բացահայտումներից հետո հայտնի դարձավ դատարանի գաղտնի թույտվությունների մասին, որոնցով ամերիկյան ինտերնետ-ընկերությունները օգտատերերի վերաբերյալ տեղեկատվություն են տրամադրել ԱԱԳ-ին:

Հետագայում ինտերնետ-ընկերությունների ճնշման տակ ԱԱԳ-ն նրանց թույլ է տվել հաղորդել դատարանի թույլտվությունների մոտավոր տվյալները (օրինակ՝ տարեկան մեկից մինչև հազարը): Սակայն Twitter-ը պնդում է, որ ԱՄՆ սահմանադրության Առաջին լրացումը, որը երաշխավորում է խոսքի ազատությունը, թույլ է տալիս հաղորդել դատական կարգադրությունների ստույգ թիվը:

Ամերիկյան ինտերնետ-ընկերությունների մի մասը, զգուշանալով կորուստներ կրելուց, սկսել է տարբեր միջոցներ կիրառել, որպեսզի թաքնվի հատուկ ծառայությունների չթույլատրված լրտեսումներից : Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ռոյ Քին. «Ինչպես վիճեցի Շմեյխելի հետ և չտեղափոխվեցի «Ռեալ»» (հատվածներ ինքնակենսագրական գրքից)’
Հաջորդ հոդվածը‘«Air Armenian» պնդում է, որ ըստ չվացուցակի իրականացնում է բոլոր չվերթները’