‘Twitter-ը նոր զանգվածային կրճատումների է նախապատրաստվում’

2190

Այս շաբաթ Twitter միկրոբլոգների սեփականատեր Twitter inc. ընկերությունը կհայտարարի իր աշխատակիցների նոր զանգվածային կրճատումների մասին, ինչը պայմանավորված է բացասական ֆինանսական ցուցանիշներով:

«Բլումբերգ» գործակալության տվյալներով՝ խոսքը կարող է վերաբերել հաստիքի 8 %-ի, այսինքն՝ մոտավորապես 300 աշխատակցի կրճատմանը: Անցած տարվա ընթացքում ընկերության բացարձակ կորուստը կազմել է ավելի քան կես միլիարդ դոլար, ինչը դժվարացրել է առաջատար ծրագրավորողների վարձատրությունն ընկերության բաժնետոմսերով, ինչպես որ դա անում են մրցակից ընկերությունները՝ հրապուրելով և իրենց մոտ տանելով IT-տեխնոլոգիայի շուկայի ամենատաղանդավոր մասնագետներին:

Վերջին ամիսներին ընկերության տնօրեն Ջեկ Դորսին փորձում էր Twitter-ի գնորդ գտնել, սակայն հետաքրքրված երեք թեկանծուները՝ Salesforce.com Inc.-ը, The Walt Disney Co.-ն և Alphabet Inс.-ը ( Google ինտերնետ-հսկան կառավարող ընկերությունը), ի վերջո՝ հրաժարվել են գնումից:

2016 թ. հունվարին արձանագրվել է մեկ ամսվա ընթացքում արված «թվիթ»-ների ռեկորդային ցածր մակարդակ՝ 300 մլն, ինչը կրկնակի պակաս է 2014 թ. օգոստոսին արձանագրվածից՝ 661 մլն թվիթ:

Այնուհանդերձ, Twitter-ից, նախկինի պես, ակտիվ կերպով օգտվում է 313 մլն մարդ ամբողջ աշխարհում:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի Անթալիա քաղաքում պայթյուն է որոտացել’
Հաջորդ հոդվածը‘Բիլիչ․ Կոնտեն չի վիրավորել Մոուրինյուին’