«Twitter» հյուրանոց․ Իլոն Մասքը սոցցանցի գրասենյակը վերածել է հյուրանոցի աշխատակիցների համար

321

BBC-ն Սան-Ֆրանցիսկոյում Twitter-ի գլխավոր օֆիսի սենյակների լուսանկարներ է ստացել, որոնցում այդ սենյակները վերածվել են ննջարանների աշխատակիցների համար։

Նոյեմբերին Մասքը ընկերության աշխատակիցներին էլեկտրոնային նամակ էր ուղարկել, որում հայտարարել էր, թե «նրանք իրենց պետք է դրսևորեն որպես չափազանց ժրաջան աշխատակիցներ», որպեսզի հաջողության հասնեն։ Նա նաև նշել է, որ անձնակազմը պարտավոր է «երկար ժամեր աշխատել չափազանց լարված»։ «Միայն բացառիկ լավ աշխատանքը թույլ կտա ստանալ անցողիկ միավոր»,- գրել էր Իլոն Մասքը։

Լուսանկարներում երկտեղանոց մահճակալներով սենյակներ են, մահճակալի կողքին՝ տնային հողաթափեր, կա նաև զգեստապահարան։

«Դա հյուրանոցային համարի է նման»,- նշել է Twitter-ի նախկին աշխատակիցներից մեկը, նա նաև ասել է, որ Մասքն ինքը հաճախ է գիշերում ընկերության գրասենյակում։

 Twitter-ի գրասենյակը որպես հյուրանոց օգտագործելու կապակցությամբ Սան-Ֆրանցիսկոյի քաղաքային իշխանությունները գանգատ են ստացել և հետաքննություն են սկսել։ «Մենք պետք է համոզվենք, որ շենքն օգտագործվում է  ըստ իր ուղիղ նշանակության»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՊերու․ Նախագահը փորձել է լուծարել խորհրդարանը, սակայն հեռացվել է պաշտոնից ու ձերբակալվել
Հաջորդ հոդվածըԷրդողան․ Թուրքիան հուսով է, որ «կջարդի բարձր արժեզրկման ողնաշարը»