Լիոնել Մեսսին կատալոնական «Բարսելոնա» վերադառնալու ցանկություն չունի, հաղորդում է TyC Sport-ը։ Նա այժմ չի դիտարկում նաև կարիերան հյուսիսամերիկյան ՄԼՍ-ում շարունակելու տարբերակը։
35-ամյա ֆուտբոլիստը բանավոր պայմանավորվածություն ունի փարիզյան ակումբի ղեկավարության հետ համագործակցությունը ևս մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ։ Մեսսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։
Նշենք նաև, որ Մեսսիին տարեկան 300-350 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագրեր առաջարկելու ծրագրեր ունեն Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» և «Ալ Իթիհադ» ակումբները։ Բանն այն է, որ Սաուդյան Արաբիան հավակնում է 2030թ․ աշխարհի առաջնության անցկացմանը և մտադիր է առաջիկա տարիներին համաշխարհային աստղերի ներգրավել ազգային լիգայում։