TyC Sport. Մեսսին «Բարսելոնա» վերադառնալու ցանկություն չունի

188

Լիոնել Մեսսին կատալոնական «Բարսելոնա» վերադառնալու ցանկություն չունի, հաղորդում է TyC Sport-ը։ Նա այժմ չի դիտարկում նաև կարիերան հյուսիսամերիկյան ՄԼՍ-ում շարունակելու տարբերակը։

35-ամյա ֆուտբոլիստը բանավոր պայմանավորվածություն ունի փարիզյան ակումբի ղեկավարության հետ համագործակցությունը ևս մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ։ Մեսսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։

Նշենք նաև, որ Մեսսիին տարեկան 300-350 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագրեր առաջարկելու ծրագրեր ունեն Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» և «Ալ Իթիհադ» ակումբները։ Բանն այն է, որ Սաուդյան Արաբիան հավակնում է 2030թ․ աշխարհի առաջնության անցկացմանը և մտադիր է առաջիկա տարիներին համաշխարհային աստղերի ներգրավել ազգային լիգայում։

Նախորդ հոդվածը25 տարեկանում մահացել է «Տոտենհեմի» սան Անտոն Ուոքսը
Հաջորդ հոդվածըWP․ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ