‘ Uրտաբան.Կասիլյասը ստիպված կլինի ավարտել կարիերան’

857

Օրերս «Պորտու»-ի դարպասպաահ Իկեր Կասիլյասը սրտամկանի ինֆարկտ տարավ: Ամենայն հավանականությամբ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը ստիպված կլինի ավարտել կարիերան: Այս մասին հայտնում է սրտաբան Խուան Անտոնիո Կորբալանը: 

«Անհնար է սրտի պսակային ստենդով ֆուտբոլ խաղալ, մանավանդ, եթե խոսքը դարպասապահի մասին է: 

Իկերը նորմալ կյանք կվարի, բայց չի կարող պրոֆեսիոնալ մակարդակում զբաղվել սպորտով», — ասել է սրտաբանը: 

Ավելի վաղ նշվում էր, որ Կասիլյասը շարքից դուրս կմնա նվազագույնը կես տարով: 

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան շուրջ 30%-ով’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը և Թրամփը քննարկել են Վենեսուելայի ճգնաժամը’