‘UA-Football. Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի միայնակ աստղն է’

1420

UA-Football-ը ներկայացրել է այն 10 ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կարող էին իրենց մասնակցությամբ զարդարել Եվրո-2016-ը, սակայն դուրս են մնացել մրցաշարից: Ցուցակում տեղ է գտել նաև մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

-Դոնեցկի «Շախտյորի» նախկին ֆուտբոլիստը հավակնում է կանգնել ուելսցի Ռայան Գիգսի կողքին, որն ակումբային փայլուն կարիերա անցկացրեց, նվաճեց շատ տիտղոսներ, բայց այդպես էլ ազգային ընտրանու կազմում որևէ խոշոր մրցաշարի չմասնակցեց: Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի միայնակ աստղն է, ով թեպետ իր ուժերի ծաղկման շրջանում է, բայց միայն «Մի ծաղկով գարուն չի գա» ասացվածքի ճշմարտությունն է ապացուցում:

Միայն մտածեք. հայտնի Transfermarkt ինտերնետ-պորտալի տվյալների համաձայն՝ Հենրիխ խիթարյանի տրանսֆերային արժեքը 4 միլիոն եվրոյով գերազանցում է Հայաստանի հավաքականի այն մնացած 21 ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները, որոնք հրավիրվել էին վերջին հավաքին:

Մխիթարյանը ֆենոմենալ մրցաշրջան է անցկացնում «Բորուսիայում», բայց միջազգային արենայում հազիվ թե «հայերից լավագույնը» երբևէ բարձրանա ֆուտբոլային (Արարատի) Օլիմպի վրա,- ասվում է ուկրաինական կայքի ներկայացրած հոդվածում:

Նախորդ հոդվածը‘Նեւիլ. «Ես ինձ չեմ տեսնում «Կարմիր սատանաների» մարզչի դերում»’
Հաջորդ հոդվածը‘Կասպեր Շմեյխել. «Ինձ դուր չի գալիս, որ բոլորն ինձ համեմատում են հորս հետ»’