‘Ucom. Գները կմնան նույնը, փոխարենը նորարարություններ են նախատեսվում’

1192

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ «Ռոստելեկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը Հայաստանում սկսում է մատուցել հեռահաղորդակցության ծառայություներ: Ընկերությունը կլինի հայաստանյան շուկայում այդպիսի ծառայություններ մատուցող մինչ օրս միակ ընկերության` Ucom-ի առաջին մրցակիցը: Ucom ընկերության կոմերցիան բաժնի տնօրեն Արամ Բարսեղյանը Panarmenian.net-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանեց մրցակցի հայտնվելը:

«Մենք միայն դրական ենք գնահատում շուկայում մրցակցությունը: Ինչ-որ առումով հիմա բարդ կլինի, բայց հիմա ժամանակն է ապացուցելու և ցույց տալու մեր որակային առավելությունը», — ասաց Արամ Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ հիմա ոչ թե գնային քաղաքականությունը կարևոր կլինի, այլ որակականը: Գին-որակ հարաբերակցությունը պահպանվելու է, ինչպես առաջ էր:

«Մեր բաժանորդները մեր ծառայությունների որակն են գնահատում: Մինչև այսօր էլ մենք ամենաէժանը չենք եղել: Գնային քաղաքականության մեջ փոփոխություններ չենք նախատեսում նաև հիմա: Փոխարենը նորարարություններ կլինեն: Արդեն նոր ծառայություններ են մշակվում», — ասաց Արամ Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ ռուսական կապիտալով ընկերության մուտքից առաջ զուտ հայկական կապիտալով Ucom-ն արդեն կարողացել է դիրքեր հաստատել:

Նախորդ հոդվածը‘Սելիմի լեռնանցքում բուք է ‘
Հաջորդ հոդվածը‘«Հոլիվուդյան ցանցահենը» 10 տարի կանցկացնի բանտում և դրամական փոխհատուցում կվճարի Սքարլեթ Յոհանսոնին և Քրիստինա Ագիլերային’