UFC-ի նախագահ.ՄաքԳրեգորը դեռ պատրաստ չէ մենամարտերի

682

UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտնել է, որ կազմակերպության գլխավոր աստղերից մեկը՝ Քոնոր ՄաքԳրեգորը, դեռևս չի կարող մասնակցել մենամարտերի:

«Քոնորի համար ոչ մի մրցակցի թեկնածություն չենք դիտարկում, որովհետև նա պատրաստ չէ: Երբ բժիշկը կանաչ լույս տա, կսկսենք մտածել հնարավոր հակառակորդների մասին»,- Ուայթի խոսքերը փոխանցում է The Sun-ը:

Հիշեցնենք, որ իռլանդացին վերջին մենամարտն անցկացրել է հուլիսի 11-ին UFC 264 մրցաշարի ընթացքում: ԱՄՆ ներկայացուցիչ Դասթին Պորյեի հետ մենամարտի 1-ին ռաունդում ՄաքԳրեգորը կոտրել էր ոտքը և պարտվել տեխնիկական նոկաուտով:

Կարիերայի ընթացքում 33-ամյա մարտիկն անցկացրել է 28 մենամարտ, տարել 22 հաղթանակ, կրել 6 պարտություն:

Նախորդ հոդվածըՆրա ժպիտը կարող էր միավորել ազգեր․ Սոնա Մնացականյանի հոգեհանգիստը՝ այսօր
Հաջորդ հոդվածըՓաշինյանի հրաժարականը պահանջողները հարձակվել են Արմեն Մարտիրոսյանի վրա