‘
UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը հայտարարել է, որ գնվել է Ֆլոյդ Մեյվեզեր-Կոնոր Մակգրեգոր մենամարտի 6.5 միլիոն վճարովի հեռարձակում:
Նա այդ մասին պատմել է Dana White’s Tuesday Night Contender Series հաղորդման նկարահանման ժամանակ: Պաշտոնական տվյալներ այդ հարցով դեռ չկան:
Եթե Ուայթի խոսքերը հաստատվեն, ապա դա կնշանակի, որ դա բացարձակ ռեկորդ է pay-per-view-ի վաճառքով: Նախորդ ռեկորդը սահմանվել է 2015 թվականին Մեյվեզեր-Պակյաո մենամարտի ժամանակ՝ 5.5 մլն:
‘