‘UFC-ի նախագահ. Նուրմագոմեդով — Մեյվեզեր մենամարտը տեղի կունենա միայն մի դեպքում’

1026

UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտնել է, որ թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի և անպարտելի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերի միջև մենամարտը կարող է տեղի ունենալ միայն խառը մենամարտերի կանոններով:

«Մենք արդեն մի անգամ համաձայնվել ենք, որ մենամարտը անցկացվի բռնցքամարտի կանոններով: Եթե Մեյվեզերը ցանկանում է մենամարտել, թո՛ղ գա և մենամարտի մեր կաննոներով»,-ամերիկացու խոսքերը մեջբերում է կազմակերպության պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին աշխարհի չեմպիոնական գոտու համար ռուս մարզիկը  մենամարտել էր Կոնոր ՄաքԳրեգորի դեմ և հաղթել 4-րդ ռաունդում՝ կիրառելով խեղդող հնարք:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ներկայացուցիչը՝ շախմատի աշխարհի չեմպիոն’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալ»-ը որոշել է բաժանվել իր առաջատար կիսապաշտպանից’