‘UITE. Հայաստանը կսկսի անօդաչու թռչող սարքեր արտահանել Դանիա’

1216

Հայաստանը մտադիր է անօդաչու թռչող սարքեր արտահանել Դանիա: Այդ մասին հոկտեմբերի 2-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) տնօրեն Կարեն Վարդանյանը: Այս մասին հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նրա ասելով, ընթացիկ տարվա հունիսին UITE-ն անցկացրել է անօդաչու թռչող սարքերի առաջին մրցույթը, ինչից հետո հաղթողներից մեկն ընկերություն է գրանցել և սկսել առաջին առևտրային անօդաչու թռչող սարքի արտադրությունը: ՙԸստ նախնական պայմանավորվածության, կարտադրվի ամսական մոտ 10 անօդաչու թռչող սարք: Նախատեսվում է, որ այն կկիրառվի Դանիայում ագրոհետազոտություններ անցկացնելու, ցանքատարածությունների աէրոնկարահանման նպատակով՚, — նշել է Վարդանյանը: Նա նաև ընդգծել է, որ դա կարևոր գործընթաց է Հայաստանի համար, քանի որ թույլ կտա դուրս գալ անօդաչու թռչող սարքերի հնամաշխարհային շուկա: Վարդանյանը նաև ընդգծել է, որ այդ ճյուղի զարգացման համար երկրում արդեն գործում է 55 օղակ, որոնցում նորարարական ծրագրերով ուսանում են 5-10-րդ դասարանների աշակերտներ:

Հիշեցնենք, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հիմնադրվել  է 2000 թվականին ճյուղի ընկերությունների տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի զարգացումը խթանելու, ՏՏ ոլորտի  հետազոտությունները խրախուսելու նպատակով: Ներկայում Միության կազմում են Հայաստանի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող մի քանի տասնյակ ընկերություններ:

Նախորդ հոդվածը‘Ֆերգյուսոն. Մարզչական աշխատանքի երբեք չեմ վերադառնա’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, վաղը կխոսի տարածքների 30%-ի օկուպացման մասին’