Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը նվաճել է թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին՝ չորրորդ մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ շրջանի ուղեգիր։
Իսպանացի թենիսիստի երկրորդ մրցակիցն էր հարավաֆրիկացի Լլոյդ Հարիսը։ 20-ամյա Ալկարասը հաղթեց 2 ժամ 31 րոպեում՝ 6:3, 6:1, 7:6։
US Open-ի գործող հաղթողի հաջորդ մրցակիցը կլինի բրիտանացի Դանիել Էվանսը։
Ամերիկացի Ջոն Իզները 5 սեթում պարտվեց իր հայրենակից Մայք Մմոյին և ավարտեց կարիերան։ Առաջին ու երկրորդ սեթում հաղթելուց հետո 38-ամյա Իզները տանուլ տվեց հաջորդ երեքը՝ 6-3, 6-4, 6-7, 4-6, 6-7։ Մրցախաղը տևեց 4 ժամ։
Ավելի վաղ ամերիկացի թենիսիստը հայտարարել էր, որ US Open-ը լինելու է իր կարիերայի վերջին մրցաշարը։ Կարիերայի ընթացքում Ջոն Իզները 5 տիտղոս է նվաճել «Մասթերս» շարքի մրցաշարերում, բայց «Մեծ սաղավարտի» առաջնություններում լուրջ հաջողություններ չի գրանցել: