US Open․ Հայտնի են կիսաեզրափակչի բոլոր զույգերը

151

Բելառուս թենիսիստուհի Արինա Սաբոլենկոն երկրորդ տարին անընդմեջ դուրս է եկել US Open-ի կիսաեզրափակիչ։

1/4 եզրափակչում աշխարհի վեցերորդ ռակետը երկու սեթում հաղթեց չեխ Կարոլինա Պլիշկովային։

1 ժամ 24 րոպե տեւած հանդիպումն ավարտվել է 6:1, 7:6 (7:4) հաշվով՝ հօգուտ 24-ամյա Սոբոլենկոյի։

Լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը դուրս եկավ US Open-ի կիսաեզրափակիչ։

Նրա մրցակիցը ամերիկուհի Ջեսիկա Պեգուլան էր։ Հանդիպումը տևեց 1 ժամ 25 րոպե և ավարտվեց 6:3, 7:6 (7:4) հաշվով։

Կիսաեզրափակչում Շվյոնտեկը կխաղա բելառուս Արինա Սաբոլենկոյի հետ։ Մյուս կիսաեզրափակչում կհանդիպեն Օնս Ժաբերն ու Կարոլին Գարսիան։

Նախորդ հոդվածըԳրոսսին քննարկում է ԶԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հարցը
Հաջորդ հոդվածըՄեդվեդևը կոչ է անում Բորելի ձեռքը չսեղմել