Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչում աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը մրցեց աշխարհի 9-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6:1, 6:4, 6:4։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 38 րոպե։
Նովակ Ջոկովիչի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի Ֆրենսիս Տիաֆո (ԱՄՆ, 10) — Բեն Շելթոն (ԱՄՆ, 47) դիմակայության հաղթողը։
Նովակ Ջոկովիչը կարիերայում 47-րդ անգամ հանդես կգա «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կիսաեզրափակիչում։
US Open-ի մրցանակային հիմնադրամը 65 միլիոն դոլար է։