US Open․ Մեդվեդեւը եզրափակիչում ուժեղ էր Ջոկովիչից

516

Ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւն առաջին անգամ նվաճեց թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Նյու Յորքում ավարտված մրցաշարի տղամարդկանց մենախաղի եզրափակիչում աշխարհի երկրորդ ռակետը մրցեց աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6։4, 6։4, 6։4։ Պայքարը տեւեց 2 ժամ 16 րոպե։

Մեդվեդեւը առաջին անգամ է հաղթում «Մեծ սաղավարտի» մրցաշարում, իսկ Ջոկովիչը Ավստրալիայի, Ֆրանսիայի բաց առաջնություններում եւ Ուիմբլդոնի մրցաշարում այս տարի տարած հաղթանակներից հետո բաց թողեց օրացուցային «Մեծ սաղավարտը» նվաճելու հնարավորությունը։

Նախորդ հոդվածը«Ռեալի» կամային հաղթանակը, Բենզեմայի հեթ-տրիկը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը18-ամյա Էմմա Ռադուկանուն՝ US Open-ի չեմպիոն