US Open․ Նադալը լքում է մրցաշարը, Ռուբլյովը հաջորդ փուլում է

329

Ամերիկացի թենիսիստ Ֆրենսիս Տիաֆոն դուրս է եկել US Open-ի քառորդ եզրափակիչ։

Նրա մրցակիցն իսպանացի Ռաֆայել Նադալն էր։ Հանդիպումը տևեց 3 ժամ 32 րոպե և ավարտվեց 6:4, 4:6, 6:4, 6:3 հաշվով։

Քառորդ եզրափակչում Տիաֆոն կխաղա ռուս Անդրեյ Ռուբլյովի հետ, ով ավելի վաղ հաղթել էր բրիտանացի Քեմերոն Նորիին։

Հիշեցնենք, ոչ 1/4 եզրափակիչ էր դուրս եկել նաև Կարեն Խաչանովը, իսկ մրցաշարի գործող չեմպիոն Դանի Մեդվեդևը պարտվել էր 1/8 եզրափակչում։

Նախորդ հոդվածը«Չելսին» պատրաստվում է նոր պայմանագիր կնքել Մենդիի հետ
Հաջորդ հոդվածըԻՊ-ն ստանձնել է Քաբուլում հնչած պայթյունի պատասխանատվությունը