US Open. Ալկարասը եզրափակիչում է

225

Իսպանացի Կառլոս Ալկարասը դուրս եկավ Նյու Յորքում ավարտին մոտեցող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչ։ Աշխարհի չորրորդ ռակետը կիսաեզրափակիչում մրցեց 24-ամյա ամերիկացի, աշխարհի 26-րդ ռակետ Ֆրենսիս Տիաֆոյի հետ։  4 ժամ եւ 19 րոպե տեւած պայքարում 19-ամյա Ալկարասն առավելության հասավ 6:7 (6:8), 6:3, 6:1, 6:7 (5:7), 6:3 հաշվով։

Եզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի 7-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուուդը, որը կիսաեզրափակիչում պարտության էր մատնել ռուսաստանցի Կարեն Խաչանովին։

Եզրափակիչում հաղթողը կգլխավորի նաեւ համաշխարհային դասակարգման աղյուսակը։ Աշխարհը կունենա նոր առաջին ռակետ ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւից հետո, որը դուրս կմնա լավագույն եռյակից։

ԱՄՆ-ի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 60 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըUS Open. Իգա Շվյոնտեկն ու Օնս Ժաբերը եզրափակիչում են
Հաջորդ հոդվածըՄեր 50-ն ուրիշ էր. ՉԻ