Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը դուրս եկավ Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ։
Աշխարհի 12-րդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի հետ դիմակայությունում Ալկարասը հաղթեց 6:3, 6:2, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 24 րոպե։
Եզրափակիչի ուղեգրի համար Ալկարասը կմրցի աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի հետ, որը 6:4, 6:3, 6:4 հաշվով հաղթել էր աշխարհի 8-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովին։