‘US Open. Առաջին անգամ 15 տարում 1/4 եզրափակչի մասնակիցների կեսն ամերիկուհիներ են’

1947

Կոկո Վանդևեյը և Մեդիսոն Քիզը դուրս են եկել US Open-ի քառորդ եզրափակիչ՝ ամերիկուհիների թիվը հասցնելով չորսի: Ավելի վաղ ԱՄՆ-ի Բաց առաջնության 8 ուժեղագույն թենիսիստների ցուցակը համալրել էին Վինուս Վիլյամսը և Սլոուն Սթիվենսը:

Սա ամերիկուհիների ամենամեծ ներկայացուցչություն է մրցաշարի քառորդ եզրափակչում սկսած 2002-ից, երբ ԱՄՆ-ն ուներ 5 ներկայացուցիչ:

Այն ժամանակ հաջորդ փուլի ուղեգրի համար պայքարում էին Վինուս և Սերենա Ուիլյամսները, Ջենիֆեր Կապրիատին, Մոնիկա Սելեշը և Լինդեյ Դևենպորտը:

Նախորդ հոդվածը‘Նադալը US Open-ի քառորդ եզրափակչում է’
Հաջորդ հոդվածը‘Հարավային Կորեան ԱԱ-2018-ի ուղեգիր նվաճեց’