US Open. Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ չորրորդ շրջան, Սերենա Ուիլյամսը պարտվեց

243

Նյու Յորքում շարունակվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ շրջանում աշխարհի առաջին ռակետ Դանիիլ Մեդվեդեւը մրցեց 22-ամյա չինացի Ու Իբինի (174-րդ ռակետ) հետ։ 26-ամյա ռուսաստանցի թենիսիստն առավելության հասավ 6:4, 6:2, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 55 րոպե։

Դանիիլ Մեդվեդեւի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 25-րդ տակետ, ավստրալացի Նիկ Կիրյոսը, 6:4, 6:2, 6:3 հաշվով հաղթել է ամերիկացի Ջեֆրի-Ջոն Վուլֆին։

Կանանց առաջնությունում պայքարից դուրս մնաց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը։ 40-ամյա ամերիկացի թենիսիստուհին մրցեց 29-ամյա ավստրալացի Այլա Տոմլյանովիչի (46-րդ ռակետ) հետ, որն առավելության հասավ 7:5, 6:7 (4:7), 6:1 հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 4 րոպե։

Տոմլյանովիչի հաջորդ մրցակիցը կլինի ռուսաստանցի Լյուդմիլա Սամսոնովան, որը 6:3, 6:3 հաշվով հաղթել է սերբ Ալեքսանդրա Կրունիչին։

Հիշեցնենք, որ Սերենա Ուիլյամսը հայտարարել էր ԱՄՆ-ի բաց առաջնությունից հետո կարիերան ավարտելու մտադրության մասին։

Նախորդ հոդվածըUS Open․ Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Հաջորդ հոդվածը«Ռեալը» պարտության մատնեց «Բետիսին» եւ առաջինն է (տեսանյութ)