US Open. Իգա Շվյոնտեկն ու Օնս Ժաբերը եզրափակիչում են

217

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչ դուրս եկան աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը եւ աշխարհի 5-րդ ռակետ, թունիսցի Օնս Ժաբերը։

21-ամյա Իգա Շվյոնտեկը 3:6, 6:1, 6:4 հաշվով պարտության մատնեց Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սոբոլենկոյին եւ կանանց մենախաղում Լեհաստանի առաջին ներկայացուցիչն է ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչում պատմության մեջ։

Օնս Ժաբերը կիսաեզրափակիչում 6:1, 6:3 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Կարոլին Գարսիային։ 

Կանանց եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին։

Նախորդ հոդվածըԳերդ Մյուլերի ընտանիքը և «Բավարիան» հիացած են ՖԻՖԱ-ի որոշմամբ
Հաջորդ հոդվածըUS Open. Ալկարասը եզրափակիչում է