‘
Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը չի կարողացել հաղթահարել թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության երկրորդ շրջանի արգելքը: Երկրորդ մրցախաղում 20-ամյա թենիսիստը 4 սեթում պարտվել է աշխարհի 7-րդ ռակետ, ճապոնացի Կեյ Նիսիկորիին եւ լքել պայքարը: 2 ժամ 33 րոպե տեւած մրցախաղում գրանցվել է6:4, 4:6, 6:4, 6:3 հաշիվը:
US Open-ի երրորդ շրջանում Նիսիկորիի մրցակիցը կլինիֆրանսիացի Նիկոլյա Մայուն:
Կանանց պայքարում աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը 1 ժամ 7 րոպեում 6:3, 6:3 հաշվով հաղթել է ամերիկուհի Վանյա Քինգին: Երրորդ փուլում Սերենան կհանդիպի շվեդ Յուհանա Լարսոնին:
Հիշեցնենք, որ աշխարհի 95-րդ ռակետ Կարեն Խաչանովը US Open-ի որակավորման փուլում տարել էր 3 հաղթանակ, իսկ հիմնական մրցաշարի առաջին շրջանում հաղթել էր իտալացի Թոմաս Ֆաբիանոյին:
‘