Աշխարհի երրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Նյու Յորքում ընթացող ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Ռուսաստանցի թենիսիստը մրցեց աշխարհի 13-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորի հետ եւ առավելության հասավ 2:6, 6:4, 6:1, 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 39 րոպե։
Դանիիլ Մեդվեդեւի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 8-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը, որը 6:3, 3:6, 6:3, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 123-րդ ռակետ, բրիտանացի Ջեք Դրեյփերին։
US Open-ի մրցանակային հիմնադրամը 65 միլիոն դոլար է։