«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Նյու Յորքում ավարտին մոտեցող ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչ։ Աշխարհի երկրորդ ռակետ, սերբ թենիսիստը մրցեց աշխարհի 48-րդ ռակետ, ամերիկացի Բեն Շելթոնի հետ եւ առավելության հասավ 6:3, 6:2, 7:6 (7:4) հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 42 րոպե։
Նովակ Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի Դանիիլ Մեդվեդեւի (Ռուսաստան, 3) եւ Կառլոս Ալկարասի (Իսպանիա, 1) դիմակայության հաղթողը։
US Open-ի մրցանակային հիմնադրամը 65 միլիոն դոլար է։