US Open. Նովակ Ջոկովիչը նվաճեց տիտղոսը (տեսանյութ)

131

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը նվաճեց Նյու Յորքում ավարտված ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Եզրափակիչում սերբ թենիսիստը 6:3, 7:6 (7:5), 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւին։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 17 րոպե։

Ջոկովիչը կստանա 2000 վարկանիշային միավոր եւ 3 միլիոն դոլար։

Նա դարձյալ կզբաղեցնի առաջին տեղը համաշխարհային դասակարգման աղյուսակում՝ շրջանցելով իսպանացի Կառլոս Ալկարասին։

Ջոկովիչը դարձավ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն։

Նախորդ հոդվածըՀայաստան — Խորվաթիա հանդիպման մրցավարները
Հաջորդ հոդվածըԹուրքիան կաշխուժացնի բանակցությունները հացահատիկի գործարքի շուրջ