‘
Նյու Յորքում ավարտին մոտեցող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողի տիտղոսը կվիճարկեն ամերիկուհիներ Սլոան Սթիվենսն ու Մեդիսոն Քիզը: 2 թենիսիտուհիներն էլ առաջին անգամ կխաղան «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչում:
US Open-ի կիսաեզրափակիչում Քիզը 6:2, 6:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ իր հայրենակից Կոկո Վանդեւեգեի նկատմամբ, իսկ Սթիվենսը 3 սեթում ուժեղ գտնվեց Վինուս Ուիլյամսից՝ 6:1, 0:6, 7:5 (մրցախաղը տեւեց 2 ժամ 7 րոպե):
Սլոան Սթիվենսն ու Մեդիսոն Քիզը մինչեւ օրս հանդիպել են մեկ անգամ: Այդ մրցախաղում հաղթել է 24-ամյա Սթիվենսը:
‘