‘
Երեկ ուշ գիշերին ավարտվեց թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը: Տղամարդկանց մենախաղերի եզրափակչում սերբ Նովակ Ջոկովիչը 3 սեթում 6:3, 7:6 (7:4), 6:3 հաշվով առավելության հասավ արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյի նկատմամբ և հռչակվեց չեմպիոն: Հանդիպումը տևել է 3 ժամ 16 րոպե:
Կարիերայի ընթացքում սա Ջոկովիչի 14-րդ տիտղոսն էր Մեծ Սաղավարտի մրցաշարերում: Մինչ այս, 2018 թվականին նա արդեն իսկ հասցրել էր նվաճել Ուիմբլդոնի մրցաշարի հաղթողի կոչումը:
‘