‘
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը նվաճել է Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության 1/8 եզրափակիչի ուղեգիր:
Երրորդ շրջանում սերբ թենիսիստի մրցակիցն էր ռուս Միխայիլ Յուչնին, որը առաջին սեթում վնասվածքի պատճառով պայքարից հրաժարվել է 2:4 հաշվի ժամանակ: US Open-իգործող հաղթող Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի բրիտանացի Կայլ Էդմունդը, որը 4 սեթում հաղթել է ամերիկացի Ջոն Իզներին:
Իսպանացի Ռաֆայել Նադալը6:1, 6:4, 6:2 հաշվով ուժեղ է գտնվել ռուս Անդրեյ Կուզնեցովից: 1/8 եզրափակիչում Նադալը կմրցի ֆրանսիացի Լուկաս Պուիլեի հետ:
‘