‘
ԱՄՆ-ում ավարտվել է US Open թենիսի բաց առաջնության կանանց մրցաշարը:Եզրափակչում միմյանց հետ ուժերը չափեցին Սերենա Ուիլիամսն ու Նաոմի Օսական: Ճապոնուհին 6:2, 6:4 հաշվով առավելության հասավ ամերիկուհու նկատմամբ և իր կարիերայում առաջին անգամ հաղթեց «Մեծ սաղավարտ»-ի շրջանակում:
Հարկ է նշել, որ հանդիպումը տևեց 1 ժամ 19 րոպե:
‘