‘US Open. Տղամարդիկ. Հայտնի են կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները’

1204

Ավարտին է մոտենում թենիսի ԱՄՆ հերթական բաց առաջնությունը: Տղամարդկանց պայքարում հայտնի են դարձել կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները:

Երեկ ուշ երեկոյան Նովակ Ջոկովիչը 6:3, 6:4, 6:4 հաշվով առավելության հասավ ավստրալացի Ջոն Միլմենի նկատմամբ և նվաճեց կիսաեզրափակչի վերջին ուղեգիրը: Մրցաշարի գլխավոր հանդիպման համար պայքարում սերբ թենիսիստն ուժերը կչափի ճապոնացի Կեի Նիշիկորիի հետ, ով իր հերթին 1/4 եզրափակչում պայքարից դուրս էր թողել խորվաթ Մարտին Չիլիչին:

Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմում են իսպանացի Ռաֆայել Նադալն ու արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության պարզաբանումը՝ համակարգը լքողների լուրերի մասին’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը, Էրդողանը և Ռոուհանին Իդլիբի ճակատագիրն են որոշում’